
Փետրվարի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները երեք հանձնաժողովների համատեղ նիստում քննարկել են մունիցիպալիտետին պատկանող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գները: Քաղաքապետարանը սակրեբուլոյի քննարկմանը ներկայացրել է նորմատիվ գների հաստատման նախագիծ, ըստ որի՝ նախորդ տարվա համեմատ գները չեն փոխվել։ Վերջնական գները հաստատվել են փետրվարի 27-ի լիագումար նիստում։
Ամեն տարի Վրաստանի մունիցիպալիտետները, ելնելով իրենց շուկայական գներից, Վրաստանի նախագահի հրամանով, փետրվարից ոչ ուշ, հաստատում են իրենց մունիցիպալիտետի ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գները։ Սա ստանդարտ վաճառքի գին է, սակայն հողերը չեն կարող վաճառվել առանց անկախ աուդիտի հաշվետվության, և հնարավոր է, որ հողի գներն աճեն աուդիտի գնահատումից հետո: Գինը սահմանվում է ըստ հաստատված բանաձևի։
2022 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գինը, որը համարվում է մունիցիպալ սեփականություն, 1քառ/ մ-ի դիմաց 1,80 լարիից դարձել է 2,88 լարի։ Եվ գները 2022 թվականից չեն փոխվում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գործող և նախատեսվող նորմատիվ գները հետևյալն են. Ախալքալաք քաղաքում 1 քառ/ մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքն արժե 2,88 լարի, գյուղերում՝ 1,44 լարի, գյուղերի միջև ընկած տարածքներում՝ 0,72 լարի, իսկ ավտոմայրուղու շուրջը՝ 50 մ. շառավղում, 1քառ/մ-ի արժեքը 2,16 լարի է:
Երեկ՝ փետրվարի 27-ին, բյուրոյի և լիագումար նիստի ժամանակ սակրեբուլոյի պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին հողերի վերոնշյալ նորմատիվ գները։