ԵՄ «Արևելյան գործընկերության» կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Արձագանք Վրաստանի համար՝ ուժեղ և ներգրավված քաղաքացիական հասարակություն՝ փոխակերպման համար» խորագրով ծրագիրը մեկնարկել է այս տարվա փետրվարի 1-ին և կավարտվի 2027 թվականի հունվարի 31-ին։ Ծրագիրը ֆինանսավորվել է 1 568 328 եվրոյով։

Հաղորդվում է, որ ծրագիրը հզորացնում է տեղական քաղաքացիական հասարակության ճկունությունը Վրաստանի շրջաններում՝ հնարավորություն տալով նրանց լուծել առկա մարտահրավերները և խթանել ժողովրդավարական կառավարումը և քաղաքացիական ներգրավվածությունը ողջ երկրում:

Հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը զարգացնում է համագործակցությունը քաղաքացիական հասարակության, բիզնեսի, լրատվամիջոցների և շարքային քաղաքացիների միջև։ Նշվում է, որ քաղաքացիական հասարակությանն աջակցելու և երկրում ժողովրդավարական արժեքների զարգացման հիմնական նպատակին համապատասխան, Վրաստանի 10 շրջաններում ստեղծվել են քաղաքացիական հասարակության կենտրոններ՝ որպես ոլորտի գործառական ինստիտուցիոնալ հիմք։

Ծրագիրն ունի երկու նպատակ.

1. Ամրապնդել կապերը քաղաքացիական հասարակության դերակատարների և այլ շահագրգիռ կողմերի, ներառյալ տեղական բիզնեսների, լրատվամիջոցների և լայն հասարակության միջև, և պատրաստել նրանց կառավարության հետ կառուցողական երկխոսության համար, երբ թույլ են տալիս պայմանները:

2. Ամրապնդել քաղաքացիական հասարակության տեղական դերակատարների ինստիտուցիոնալ կարողությունները, մասնավորապես բարելավելով նրանց ֆինանսական դիվերսիֆիկացման ռազմավարությունները և հասարակայնության հետ կապերի ջանքերը:

Ծրագիրն ընդգրկում է 500 կազմակերպված խմբեր մարզերում, 3000 քաղաքացի մարզերում և 50 տնտեսվարող սուբյեկտներ ողջ պետությունում։