ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։

Լրագրողը դիմել է Թրամփին, որ եվրոպացիները ցանկանում են, որպեսզի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դառնա պատերազմի ավարտի համաձայնագրի մաս, ինչին ի պատասխան Թրամփը հայտարարել է.

«Եթե ես ասեի, որ մենք կաշխատենք դրա վրա, դա տեղի չի ունենա: Սրանով սկսվեց ամեն ինչ։ Բայդենն է սա ասել , և սա է հիմնական պատճառը, թե ինչու սկսվեց այս ամենը։ Կարելի է ասել, որ փորձում ենք, բայց չի ստացվի: Երկրորդ հարցը ուկրաինական հողերի վերադարձն է Ուկրաինային, ինչի մասին է խոսքը»։