Այսօր՝ փետրվարի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն վերանայել և ընդունել է մի քանի փոփոխություններ, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորների ծախսերի համար նախատեսված միջոցների ավելացումը։

Վրաստանում սակրեբուլոյի պատգամավորի մանդատը բյուջեից աշխատավարձ չի երաշխավորում: Երկրի օրենսդրության համաձայն՝ ֆիքսված աշխատավարձ ունեն միայն սակրեբուլոյի նախագահը, հանձնաժողովների ու խմբակցությունների նախագահները։ Սակայն Սակրեբուլոյի պատգամավորներին հատկացվում է ծառայողական մեքենա, ինչպես նաև որոշակի գումարներ ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար։ Գումարի չափը կախված է քաղաքային բյուջեի չափից։

Այս տարի որոշվել է 10%-ով ավելացնել պատգամավորներին ծախսերի (ընտրողների հետ հանդիպումների կազմակերպում) ամսական հատկացվող գումարը։ Հիշեցնենք, որ մինչ այս ամեն ամիս պատգամավորների ծախսերին հատկացվում էր 820 լարի, իսկ լրացուցիչ 20 700 լարի հատկացնելուց հետո պատգամավորները «պատգամավորական ծախսերի» համար կստանան 908 լարի։

Նշենք, որ պատգամավորական ծախսերի համար գումար 38 պատգամավորներից ստանում են 23-ը։

Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից 2025 թվականին սակրեբուլոյի պահպանման համար հատկացվել է 1 502 600 լարի, որից 996 000 լարին հատկացվում է աշխատավարձերի համար  և 30 000 լարի հավելյալ ։