Պաշտպանության ուժերը կներգրավվեն Արևմտյան Վրաստանում առատ ձյան պատճառով տուժած բնակչությանն աջակցելու գործընթացում։
Կառավարության վարչակազմի տվյալներով՝ համապատասխան հրամանը արձակել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վատ եղանակի հետևանքով ստեղծված մարտահրավերները վերացնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և համապատասխան ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում բնակչության կարիքները բավարարելու համար»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

