Հասարակություննորություններ 24 Փետրվարի, 2025 • Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողությունները միայն այն դեպքում, եթե՞․․․

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով, սակայն ռազմական գործողությունները կդադարեցնի միայն այն դեպքում, եթե լինի ռուսական կողմին ձեռնտու արդյունք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պատրաստ ենք բանակցել Ուկրաինայի և Եվրոպայի հետ ցանկացած ներկայացուցիչների հետ, ովքեր բարի կամքով կցանկանան օգնել հասնել խաղաղության, բայց մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր և կայուն արդյունք, որը կհամապատասխանի Ռուսաստանի Դաշնությանը», — ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա հստակ ասել է։

«Իհարկե, պետք է հաշվի առնել տեղում առկա իրողությունները»,- ընդգծել է Լավրովը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝