
Ջավախքում գազիֆիկացումը և գազամատակարարումն իրականացնող SJGC ընկերության բաժնետոմսերի 80% նախկինում պատկանում էր Արամ Սանոսյանին, 2025 թվականից նա այլևս բաժնետոմսեր չունի: Այսօր ընկերության բաժնետոմսերի գերակշիռ մասը՝ 60% պատկանում է Վիլեն Ղազարյանին:
SJGC ընկերության բաժնետոմսերը տարիների ընթացքում ունեցել են տարբեր սեփականատերեր: Իսկզբանե երեք սեփականատեր է եղել: 2010 թ.-ին, Հանրային ռեեստրի տվյալներով, Արամ Սանոսյանին է պատկանել բաժնետոմսերի 60%, նրա ընկերություն «Սատախային»՝ 20%, ՍՊԸ «Մեեկի»-ն ուներ 20%. «Մեեկի»-ի սեփականատերերն են Մկոյանները (Մանուել Մկոյան, Մարտուն Մկոյան, Դավիթ Մկոյան):
Արամ Սանոսյանը իր բաժնետոմսերը (60%) սկսեց վաճառել 2015 թ.-ից: 10% 2015-ին և 10% 2018 թ.-ին նա վաճառել է Անդրանիկ Մկոյանին: Ինչպես նաև 2018 թ.-ին սեփական բաժնետոմսերից 20% փոխանցել է իր «Սատախա» ընկերությանը:
2018 թ.-ից մինչև 2022 թ.-ն SJGC բաժնետոմսերը բաշխված էին հետևյալ կերպ.
2022 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալներով արդեն Արամ Սանոսյանի «Սատախա» ընկերության 40% բաժնետոմսերը պատկանում էին «Ծիսքվիլի Նինոծմինդա» ընկերությանը, որը իր հրթին պատկանում է Վիլեն Ղազարյանին: Իսկ 2024 թվականի ավարտին Արամ Սանոսյանը իր 20% վաճառել է Վիլեն Ղազարյանին:
Վրաստանի Հանրային ռեեստրի 2025 թ.-ի հունվարի 8-ի տվյալներով SJGC բաժնետոմսերը բաշխված են հետևյալ կերպ.