Քութայիսի կլինիկաներից մեկում վնասվածքներով երիտասարդ կին է տեղափոխվել։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել:
Պացիենտը վնասվածքներ ունի դեմքի, գլխի, կրծքավանդակի և վերջույթների շրջանում։ Նրա կյանքին այս փուլում վտանգ չի սպառնում։
Ըստ առկա տեղեկությունների՝ երիտասարդ կնոջը կլինիկա է տեղափոխել մի տղամարդ, ով ասել է, որ կնոջը գտել է ծանր վիճակում Քութայիսիին շրջաններից մեկին կապող ճանապարհին։
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 117 հոդվածի հատկանիշներով, կատարվում են քննչական գործողություններ։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

