Վրաստանի որհրդարանն այսօր՝ փետրվարի 20-ին, երրորդ ընթերցմամբ ընդունեց «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունները, որոնք բյուջետային ֆինանսավորում են խոստանում հասարակական կազմակերպություններին։
Օրենքի նախագծին աջակցել է 80 քաղաքական գործիչ։ «Դրամաշնորհների մասին» օրենքում երկու փոփոխություն է կատարվել։
- Դրամաշնորհների տրամադրման համար կստեղծվի «Պետական դրամաշնորհների կառավարման գործակալություն»,
- Այդ գործակալությունն իրավական ակտերի կիրարկման իրավունք կունենա։
Մինչև 2025 թվականը նախատեսվում է GONGO-ներին հատկացնել 20 մլն լարի։
Զուգահեռաբար, Վրաստանի խորհրդարանը նախատեսում է էլ ավելի խստացնել օրենսդրությունը միջազգային գործընկերների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների համար: