
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից հայտնում են, որ միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում ձնահյուսի վտանգի ռեժիմը հանվել է, և ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է:
Ձնահոսքի վտանգի, առատ ձյան և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների առանձին հատվածներում շարունակում են գործել երթևեկության հատուկ ռեժիմներ։
Ինտենսիվ ձյան, մերկասառույցի, ձնահոսքի վտանգի և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի հատվածում և Քութայիսի (Ծղալտուբո շրջանցիկ) Ծկալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ավտոճանապարհի 125-151 կմ (Մելե-Լասդիլի) հատվածում:
Ձյան առատ տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով սահմանափակ է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը հետևյալ ավտոճանապարհներին՝ Խաշուրի-Ախալցիխե-Վալե, Ախալցիխե-Նինոծմինդա, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա, Տղիբուլի-Ամբրոլաուրի, Սաչխերե (Սարեկի), Ուզունտա-Շքմերի-Զուդալի և Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի:
Առատ ձյան պատճառով թույլատրվում է միայն արտաճանապարհային տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ հատվածներում՝ Վազիանի-Գոմբորի-Թելավի կմ36-կմ64 (Վերոնա-Թելավի), Քութաիսի (Ծղալտուբո շրջանցիկ)-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի-Բա իխե ավտոճանապարհը կմ86-կմ106, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակված է։