Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, Սամցխե-Ջավախքում ընտանեկան բռնությունից ամենաշատը տուժում են 25-ից 44 տարեկան մարդիկ։
Ըստ նույն կայքի, 2024 թվականին ընտանեկան բռնության դեպքերը 2023 թվականի համեմատ նվազել են։ Տեղեկատվության աղբյուրը Վրաստանի ՆԳՆ-ն է։
Ներկայացնում ենք վիճակագրական ծառայության տվյալները.
2023 թվականին Սամցխե-Ջավախքում բռնության զոհ է դարձել 177 մարդ։
2024 թվականին Սամցխե-Ջավախքում բռնության զոհ է դարձել 161 մարդ։