Բաթումիի ծայրամասում գտնվող շինհրապարակում, որը հայտնի է որպես «Երազանքի քաղաք», երկու անչափահաս երեխա է մահացել։ Երեխաները 4 և 5 տարեկան են եղել:
«Երկու անչափահաս ընկել է ջրով լցված հորը: Ցավոք, նրանց փրկել չի հաջողվել»,- ասվում է Բաթումիի քաղաքապետարանի հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը վերաբերում է անզգուշությամբ մարդու կյանքը խլելուն։
Անչափահասների որոնողական աշխատանքները տևել են մի քանի ժամ։ Նրանք անհետացել են տան մոտ խաղալիս։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

