Վրաստանի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունեցել լավագույն զինվորականների պարգևատրում։
Զինծառայողներին վկայականներ և կրծքանշաններ է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին։
Նա շնորհակալություն է հայտնել կապիտան Գոչա Պսուտուրիին, լեյտենանտ Միխայիլ Կանդելակիին, ավագ սերժանտ Սիլավան Ցկրիալաշվիլիին, կրտսեր սերժանտ Գիորգի Ավանաշվիլիին և կապրալ Ռատի Գավարդաշվիլիին իրենց պարտականությունները հավատարիմ կատարելու համար և հաջողություն մաղթել հայրենիքին անձնվեր ծառայելու համար։
Լավագույն զինծառայողներն ընտրվում են եռամսյակը մեկ անգամ՝ ելնելով տարբեր չափանիշներից՝ ներառյալ կարգապահությունը, ֆիզիկական և մարտական պատրաստվածության մակարդակը, հանձնարարված պարտականությունների կատարման որակը, որոշումներ կայացնելու և թիմային աշխատանքի հմտությունները:
Նպատակն է բարձրացնել զինվորականների մոտիվացիան և մարտունակությունը։
Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

