
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի դեսպանը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
«Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Հայաստանի միջև պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունները և գործընկերության խորացման ապագա հեռանկարները։ Կողմերը քննարկել են երկու երկրներում ընթացող քաղաքական զարգացումները և ընդգծել տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։