Հայ Առաքելական Եկեղեցին վաղը կնշի Տյառնընդառաջը: Փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջի նախատոնակին, ժամը 17:30-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ ժամերգության կկատարվի նորապսակների օրհնության կարգ:

Նորապսակները օրհնություն ստանալու համար կարող են գնալ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։

Այս տոնը նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Փետրվարի 13-ին եկեղեցիներում կատարվում է նախատոնական, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ։

Տյառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: