
2024 թվականին ռեադմիսիայի համաձայնագրով ԵՄ երկրներից Վրաստան վերադառնալու համաձայնությունը տրվել է 4 173 անձի։ Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ այս ընթացքում քննարկվել է ռեադմիսիայի 4 196 դիմում, որից միայն 23-ն է մերժվել։
Վրաստան վերադառնալու ամենաշատ որոշումները՝ 2 543 քաղաքացի, կայացվել է Գերմանիայում։ Հաջորդը գալիս է Ֆրանսիան (710); Հունաստանը (201); Իտալիան (92); Լեհաստանը (91); Իռլանդիան (66); Իսպանիան (58); Շվեյցարիան (42) և այլն:
Նույն վիճակագրության համաձայն՝ անցյալ տարի Վրաստան վերադարձածներից 1048-ը անչափահաս են եղել։
Ինչ վերաբերում է 2023 թվականի ամբողջական վիճակագրությանը, ապա ռեադմիսիայի շրջանակներում ԵՄ երկրներից Վրաստան վերադառնալու համաձայնություն է տրվել 4 343 անձի, իսկ 22-ը մերժվել է։
Հիշեցնենք, որ Վրաստանի և Եվրամիության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2011 թվականի մարտի 1-ից։ Համաձայնագիրը նախատեսում է Եվրամիության տարածքում անօրինական բնակվող Վրաստանի քաղաքացիների վերադարձը Վրաստան։ Համաձայնագրով նախատեսվում է նաև երրորդ երկրի քաղաքացիների վերադարձը Վրաստան՝ համաձայնագրով սահմանված պայմանների հիման վրա։