
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ փետրվարի 10-ին, Ռուսթավելի պողոտայում 4 մարդ է բերման ենթարկվել՝ երբ նրանք փորձել են փակել ճանապարհի երթևեկելի հատվածը։ Ինչպես Interpressnews գործակալությանը հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, 4 ձերբակալվածներից երկուսը գրավի դիմաց ազատ են արձակվել։
Գերատեսչության տվյալներով՝ ցուցարարները վարչական կարգով բերման են ենթարկվել։
Գրավի դիմաց ազատ է արձակվել նաև «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Լևան Գոգիչաիշվիլին։