Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ գնաճը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0.4%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2.0%-ով: Ամսական գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունն ունեցել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.
— բանջարեղեն և մրգեր (13,2%),
— ապահովագրություն (12,9%),
— սուրճ, թեյ և կակաո (11,5%),
– յուղեր և ճարպեր (10,9%),
– ալկոհոլային խմիչքներ (8,4%),
— անձնական հիգիենայի միջոցներ (3.9%),
— բանջարեղեն և կանաչի (3,5%),
– ծխախոտային արտադրանք (3,4%):
Նվազել են հետևյալ ապրանքների կամ ծառայությունների խմբերի գները.
– կոշկեղեն (-4,2%),
– անձնական տրանսպորտի շահագործում (-2,4%),
– հագուստ (-1,8%),
– տրանսպորտային ծառայություններ (-1%),
– հանքային և աղբյուրի ջուր, զովացուցիչ ըմպելիքներ և բնական հյութեր (-1,1%),
— միս և մսամթերք (-0,5%),
– կաթ, պանիր և ձու (-0,4%):
2025 թվականի հունվարին աճել են հետևյալ ապրանքների գները.
— կանաչի՝ 88%,
— սմբուկ՝ 75%,
— կաղամբ՝ 63%,
— սխտոր՝ 36%,
— կիվի՝ 35%,
– 958 հարգի ոսկուց ամուսնական մատանի՝ 28%,
— բրինձ՝ 20%,
— լոլիկ՝ 20%:
Գները նվազել են հետևյալ ապրանքների համար.
— հակաբիոտիկներ՝ 26%,
— խաղող՝ 16%,
— ձմերուկ՝ 16%,
— կարտոֆիլ՝ 15%,
— տանձ՝ 14%,
– պաստառ՝ 14%,
— դեղձ՝ 12%,
— եգիպտացորենի ալյուր՝ 12%,
– լվացքի մեքենաներ՝ 11%: