Ախալքալաք քաղաքի մի շարք փողոցներում ներս ընկած դիտահորերն իսկական գլխացավանք են դարձել վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն բարդացնում են անվտանգ երթևեկությունը:

34

Երկար տարիներ է խնդիրը արդիական է, որն այդպես էլ համակարգային, տրամաբանական լուծում չի ստանում։

Եղել են այնպիսի դեպքեր, որ գիշերով վարորդները չնկատելով ներս ընկած կամ բաց դիտահորը, ընկել են մեջ։

589

Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների պատասխանատու Արա Մովսիսյանն այս թեմայով ասաց․

«Կա երկու պատասխանատու մարմին․ առաջինը քաղաքապետարանն է, մյուսը՝ ջրամատակարարման ընկերությունը։ Գարնան բացվելուն պես, մենք կդիմենք ջրամատակարարման ընկերությաը, որը որ իրենց է պատկանում իրենք կվերանորոգեն, իսկ որը մեր իրավասության տակ է մենք կվերանորոգենք»։

4214

Լուսանկարներն արվել են փետրվարի 7-ին, քաղաքի տարբեր փողոցներում։