նորություններ 5 Փետրվարի, 2025 • Խորհրդարանը դադարեցրել է 49 պատգամավորների մանդատները

Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել 49 ընդդիմադիր պատգամավորների մանդատի վաղաժամկետ դադարեցմանը:

49 պատգամավորից 19-ը «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի, 16-ը՝ «Միասնություն — Ազգային շարժում», 14-ը՝ «Ուժեղ Վրաստան»-ի ներկայացուցիչներ են։ Նրանք իրենք են խնդրել իրենց լիազորությունները դադարեցնել։

Հիշյալ ընդդիմադիր խմբերը կեղծված են համարում 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած պաշտոնական արդյունքների համաձայն, «Վրացական երազանք»-ը պահպանել է մեծամասնությունը՝ ստանալով 89 մանդատ:

Ընդդիմությունը 11-րդ խորհրդարանը հայտարարել է ոչ լեգիտիմ, հրաժարվել է օրենսդիր մարմնում աշխատել, պահանջում է նոր ընտրություններ։

Ընդդիմադիր երեք միավորումների ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին հայտարարություններ են գրել պատգամավորի մանդատի վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ։

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Վրաստանի համար»-ը, որը, ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, ստացել է 12 մանդատ 150 հոգանոց խորհրդարանում, 2024 թվականի հոկտեմբերի 26-ին ընտրված խորհրդարանը ևս համարում է ոչ լեգիտիմ և պահանջում է նոր ընտրություններ։ Կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, թեև մանդատը վաղաժամկետ դադարեցնելու դիմումներ չեն ներկայացրել։

2024 թվականի նոյեմբերից Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում նոր խորհրդարանական ընտրությունների պահանջով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝