Վրաստանում միջքաղաքային ավտոբուսի տոմսերը շուտով հասանելի կլինեն համընդհանուր առցանց հարթակում: Այս մասին հայտնում է bizzone.info-ն։

2025 թվականի փետրվարի 1-ից այս երթուղով երթևեկություն կատարել չի թույլատրվի այն վարորդներին, ովքեր տարեկան բուժզննում չեն անցել և չեն տրամադրել դատվածության բացակայության վերաբերյալ տեղեկանք։ Ավտոկայաններում սկսվել են վերանորոգման աշխատանքները, հարմարավետ սպասասրահների կառուցումը և էլեկտրոնային ցուցատախտակների տեղադրումը։

Ինչպես հայտարարել է Ցամաքային տրանսպորտի գործակալության տնօրեն Լևան Գամղրելիձեն, էլեկտրոնային տոմսեր կներդրվեն Վրաստանի բոլոր ավտոկայանների համար, և մարդիկ կկարողանան դրանք նախապես գնել համացանցի միջոցով։ Այն կարելի է ձեռք բերել ճանապարհորդությունից ոչ շուտ, քան 30 օր առաջ։ Մարզեր մեկնող M3 կատեգորիայի ավտոբուսների էլեկտրոնային տոմսերը կվաճառվեն էլեկտրոնային հարթակի միջոցով։

Ավտոկայանների և միջքաղաքային ավտոբուսների բարեփոխումը սկսվել է 2024 թվականին և ենթադրում է հին երթուղայինների համակարգի ամբողջական փոփոխումը հաջորդ տարվա ընթացքում։ Ըստ իշխանությունների ծրագրերի՝ ճամփորդությունների համար հիմք են դառնալու հարմարավետությունն ու անվտանգությունը։