Ախալքալաքի շրջանի Դավնիա գյուղում՝ փետրվարի 1-ին, խաչի բացման և օրհնության հանդիսավոր արարողություն է կատարվել:

Նախաձեռնության հեղինակներն ու կատարողները հենց Դավնիայի բնակիչներն են։ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ խաչի օրհնության կարգը կատարել են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևորականները:

b2ef409d-c0c4-4ffc-9f6d-a6cc7ee24ed5

Մետաղական մեծ, պահապան խաչը տեղադրվել է Դավնիա գյուղի մուտքին: Խաչի օրհնության հանդիսավոր արարողության ավարտին՝ բնակիչները շուրջպար են բռնել։ Այնուհետեւ գյուղի հանդիսությունների սրահում կատարվել է մատաղի հյուրասիրություն։

f2221bdb-fbc9-4b35-aeb4-106c64f2fb48

Լուսակնարները՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ֆեյսբուքյան էջից