
Ոսկու գինը միջազգային բորսաներում աճում է։ Այս պահին ոսկու մեկ ունցիայի գինը հասել է 2800 դոլարի՝ մեկ տարվա կտրվածքով աճելով 38․19 տոկոսով։
Համաշխարհային շուկաներում ոսկու գների աճին զուգահեռ Վրաստանում թանկանում են նաև թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի գները, ինչի արդյունքում պահանջարկը նվազում է։ Ինչպես BusinessPressNews-ին հայտնեցին Թբիլիսիի ոսկու բորսայում, օրեր են լինում, երբ գնորդներ ընդհանրապես չեն լինում, կամ ընդամենը 2-3 գնորդ։