Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), հայտարարել է վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ցուլուկիանին: Նա ասել է, որ Վրաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պայմաններն ու վերապահումներն «անընդունելի են, անարդար ու անհիմն»:
Ցուլուկիանիի խոսքով՝ նոր ընտրություններ նշանակելու ԵԽԽՎ պահանջը «խախտում Է Վրաստանի ինքնիշխանությունը» և անտեսում ընտրողների կամքը, գրում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վրաստանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ ԵԽԽՎ-ում իր աշխատանքը կվերսկսի, «երբ փոխվի անարդար վերաբերմունքը, և դադարեցվի շանտաժը»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հաստատել է բանաձև, որը կոչ է անում վրացական իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, նոր խորհրդարանական ընտրությունների օր նշանակել մինչև ընթացիկ տարվա ապրիլ և վերանայել վիճահարույց օրենքները:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

