
Երեկ՝ հունվարի 29-ին, Ախալքալաքի մեծահասակներիի կրթության կենտրոնում կայացավ տեղեկատվական հանդիպում, որտեղ քննարկվեց աշխատանքային միգրացիան, մասնավորապես՝ օրինական ճանապարհով Գերմանիա մուտք գործելը և աշխատելը։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսին է օրինակ՝ օրինական ճանապարհով աշխատանքի անցնելը Եվրամիության անդամ երկրներում և ապաստան գտնելը։
«Հետքրքրությամբ քննարկեցինք Վրաստանի պետական ծրագիրը՝ օրինական ճանապարհով Գերմանիայում սեզոնային աշխատանքներ կատարելու մասին», – ասում է Միգրացիայի միջազգային կազմակերպության Վրաստանի առաքելության ներկայացուցիչ Նինո Խունձակիշվիլին։
Հանդիպմանը ներկա էին 10-ից ավելի մարդ։ Նրանք տվեցին իրենց հուզող հարցերը, դրանք հիմանականում վերաբերվում էին աշխատանքի բարդությանը, անհրաժեշտ թղթաբանությանը, ապրելատեղիին, ապահովագրությանը և այլն։
Ծրագրի դրական և բացասական կողմերի մասին խոսելիս մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքը, քննարկեցին և գնահատեցին այն։
Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ո՞վքեր կարող են դիմել ծրագրին և ի՞նչ պահանջների պետք է համապատասխանի դիմողը։ Դիմողը պետք է լինի՝
Անձը պետք է ունենա գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու աշխատանքային փորձ և մոտիվացիա։ Ցանկալի է նաև, որ դիմողն իմանա օտար լեզուներ (գերմաներեն, անգլերեն)։ Ծրագրին մասնակցելու համար անձը պետք է գրանցվի օնլայն՝ www.workabroad.moh.gov.ge կայքում։ Մինչև աշխատանքի մեկնելը դիմողների հետ անցկացվում են տեղեկատվական հանդիպումներ, որպեսզի դիմողն ավելի լավ իմանա և տեղեկանա աշխատանքի բնույթի մասին։