Նախարարություններում պարգևավճարների չափն աճել է 62,1 մլն լարիով։ Աուդիտորական ծառայության բյուջետային մոնիթորինգի տվյալներով՝ 2024 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում, պետական մարմիններում հավելավճարների և պարգևավճարների տեսքով տրվել է 230,3 մլն լարի, որից 225,2 մլն-ը՝ հավելավճարներն են, իսկ 5,1 մլն լարին՝ պարգևավճարները։

Նույն վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում պարգևավճարների և հավելավճարների ընդհանուր չափը կազմել է 168,9 մլն լարի (պարգևավճարները՝ 5,8 մլն լարի, հավելավճարները՝ 163,1 մլն լարի)։

Նշենք, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում ամենամեծ չափով բոնուս-հավելավճարները տրվել է ՆԳՆ-ի կողմից՝ ընդհանուր 87 մլն լարի, որը կազմում է ընդհանուր չափի 38%-ը։

«Business Press News»-ը մանրամասն տեղեկատվություն է ներկայացնում 2024 թվականի առաջին 6 ամիսների համար նախարարություններում տրված բոնուսների-հավելավճարների չափի մասին.

  • Խորհրդարանը և նրան կից կազմակերպությունները՝ հավելավճար՝ 916 075 լարի, բոնուս՝ 65 735 լարի։
  • Նախագահի աշխատակազմը՝ հավելավճար 172 272 լարի, բոնուս՝ 0 լարի։
  •  Պետական կառավարում՝ հավելավճար 390 160 լարի, պարգևավճար՝ 69 703 լարի:
  • Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմ՝ հավելավճար 957 լարի, բոնուս՝ 0 լարի։
  •  Ֆինանսների նախարարություն՝ հավելավճար՝ 2,5 մլն լարի, բոնուս՝ 0 լարի։
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն՝ հավելավճար՝ 609 378 լարի, բոնուս՝ 0 լարի։
  • Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հավելավճար՝ 244 989 լարի, բոնուս՝ 0 լարի:
  • Արդարադատության նախարարություն՝ հավելավճար՝ 5,8 մլն լարի, պարգևավճար ՝ 16 779 լարի։
  • Օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն՝ հավելավճար՝ 163 294 լարի, բոնուս՝ 0 լարի։
  • Արտաքին գործերի նախարարություն՝ հավելավճար՝ 585 534 լարի, պարգևավճար ՝ 19 578 լարի։
  • Պաշտպանության նախարարություն՝ հավելավճար՝ 5,8 մլն լարի, պարգևավճար ՝ 143 723 լարի։
  • ՆԳՆ՝ հավելավճար՝ 85,3 մլն լարի, պարգևավճար ՝ 1,7 մլն լարի։
  • Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարություն՝ հավելավճար՝ 740 353 լարի, բոնուս՝ 0 լարի:
  • Կրթության և գիտության նախարարություն՝ հավելավճար՝ 178 950 լարի, բոնուս՝ 760 լարի:
  • Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարություն՝ հավելավճար՝ 708 862 լարի, պարգևավճար՝ 12 030 լարի։