Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Մակա Բոճորիշվիլին հանդիպում կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, քննարկել երկու երկրների միջև «ավանդական բարեկամական հարաբերությունները» և երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցեր:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

