նորություններ 27 Հունվարի, 2025 • Փոփոխություններ կրթական համակարգում

Վրաստանի կրթական համակարգում փոփոխություններ կան, որոոնք վերաբերվում են ԲՈՒՀ ընդունվելուն։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է etaloni.ge կայքում։

Դպրոցում ստացած գնահատակնները հաշվի կառնվեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս։

«Առաջին անգամ, կրթական համակարգում դպրոցի ակադեմիական առաջադիմությունը հաշվի կառնվի բարձրագույն կրթության մակարդակում ուսումը շարունակելիս, ինչը կբարձրացնի հանրակրթության կարևորությունը և դպրոցի հեղինակությունը։ Բացի այդ, կիրականցվեն ուսանողների ակադեմիական նվաճումների ազգային գնահատումներ»,  — նշված է կառավարության 2025-2028 թթ․ ծրագրում։

Հիշեցնենք, որ մինչ օրս, դպրոցում ստացած գնահատականները հաշվի չէին առնվում ԲՈՒՀ դիմելիս։ Բարձրագույն ուսումնական հաստատություն  ընդունվելու համար դիմորդը պետք է հանձներ միայն միասնական ազգային քննությունները։

Վերատպման կանոն