
Բելառուսի նախագահական ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոն ստացել է ձայների 86,82%-ը։ Ինչ վերաբերում է մյուս չորս թեկնածուներին, ապա Օլեգ Գայդուկևիչը ստացել է 2,02%, Աննա Կանապացկայան՝ 1,86%, Սերգեյ Սիրանկովը՝ 3,21%, Ալեքսանդր Խիժնյակին՝ 1,74%, բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 3,60%-ը։
Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և փակվել 20:00-ին: Երկրում ընդհանուր առմամբ բաց է եղել 5 325 ընտրատեղամաս։ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 85,70 տոկոս։ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է 1994 թվականից։