ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով երկրի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես փոխել է Մեքսիկական ծոցի անունը՝ անվանելով Ամերիկայի ծոց։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

«Նախագահի հրամանի համաձայն՝ Մեքսիկական ծոցը պաշտոնապես կկոչվի Ամերիկայի ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը կկոչվի ՄաքՔինլի լեռ։ Այս փոփոխությունները վերահաստատում են ազգի հանձնառությունը պահպանելու Միացյալ Նահանգների արտասովոր ժառանգությունը», – ասվում է ԱՄՆ ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Ի դեպ, Թրամփը մի քանի անգամ խոսել է Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոց վերանվանելու մասին, այդ թվում՝ երդմնակալության օրը: Նույն օրը՝ հունվարի 20-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նաև համապատասխան գործադիր հրամանը։