Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է այն կուսակցություններին, որոնք ցանկանում են մասնակցել 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության ընթացակարգերի մասին: Մասնավորապես, ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Վրաստանում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի առաջին շաբաթ օրը՝ ամսի 4-ին:

Այս տարի մունիցիպալիտետները կընտրեն տեղական ինքնակառավարման մարմիններին՝ սակրեբուլո, իսկ ինքնակառավարվող քաղաքները՝ քաղաքապետեր:

Վրաստանում վերջին ՏԻՄ ընտրությունները անցկացվել են 2021 թվականին: 2025 թվականի ընտրական տարին սկսվեց նրանով, որ ընդդիմությունը և հասարակության մի մասը չեն ճանաչում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և ամեն օր՝ նոյեմբերի 28-ից սկսած, դուրս են գալիս բողոքի ցույցերի:

Նման պայմաններում հատկապես հետաքրքիր են 2025 թվականի տեղական ընտրությունները, քանի որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա Թբիլիսիում, Քութայիսում և Բաթումում «Վրացական երազանքը» հաղթել է ձայների 50%–ից պակաս, ինչը հիմք է տալիս մունիցիպալ ընտրություններում այս քաղաքներում ընդդիմությունը հնարավոր է հաղթանակ գրանցի։