«Քաղաքացիական գաղափար» հասարակական կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ վրացական շուկայում նկատվել է չինական ընկերությունների կողմից արտադրվող տեսահսկման տեխնոլոգիաների մասնաբաժնի կտրուկ աճ։

Հետազոտության համաձայն՝ 2024 թվականին Վրաստանի կառավարությունը չինական ընկերություններից ավելի քան 2 միլիոն լարի արժողությամբ տեսահսկման տեխնոլոգիաներ է գնել։ Անցած տարի ընդհանուր առմամբ կատարվել է 13 գնում։ Օրինակ՝ 2023 թվականին կատարվել է 6 գնում, որոնց արժեքը կազմել է 151 592 լարի։

«Վրացական շուկայում չինական տեսահսկման տեսախցիկների գնորդներն են տեղական ինքնակառավարման մարմինները, նախարարությունները և նրանց ենթակա կազմակերպությունները, կրթական հաստատությունները և այլն»,- գրում է «Քաղաքացիական գաղափար»-ը։

Հատկանշական է նաև, որ 2019-2024 թվականներին չինական հսկողության տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար ծախսվել է ավելի քան 5 մլն լարի։ Այս ընթացքում չինական արտադրության տեսահսկման տեսախցիկների ամենախոշոր գնորդը դարձել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։