Հինգ փակ ցուցադրությունից և մեկ մեծ պրեմիերայից հետո, «Շուշանիկ թագուհու գումարտակը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է նաև առցանց տիրույթում՝ YouTube-ում:

Ֆիլմը նվիրված է Վրաստանի էթնիկ հայերին, ովքեր պայքարել են Աբխազիայում՝ պաշտպանելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ազատությունն ու անկախությունը, և ընկել են մարտի դաշտում։ Ֆիլմում կտեսնեք և կլսեք նաև աբխազական պատերազմի մասին նախկինում ոչ հայտնի և հետաքրքիր պատմություններ։

Ֆիլմում 1990-ականների սկզբին Աբխազիայի պատերազմում և Վրաստանի միասնականության համար մարտնչած ազգությամբ հայ զինվորների ու կամավորականների մասնակցության և սխրագործությունների մասին վկայություններ են տալիս հենց պատերազմի վետերանները։

Այն պատում է այնպիսի դեպքերի ու դրվագների մասին, որոնց մասին մինչև օրս քչերին է հայտնի։ Այն ևս մեկ անգամ ընդգծում է այն անհերքելի ճշմարտությունը, որ Վրաստանում ապրող հայերը մշտապես վրաց ժողովրդի կողքին են կանգնել ու անմնացորդ սիրել իրենց երկիրը՝ նվիրելով իրենց կյանքը, երբ Վրաստանի ամբողջականությանը վտանգ է սպառնացել։

Ֆիլմը կարող եք դիտել անցնելով հղումով დედოფალ შუშანიკის ბატალიონი / Battalion of Queen Shushanik

Ֆիլմի մտահղացման հեղինակ՝ Դավիթ Գուլիկյան
Ռեժիսորներ՝ Արթուր Մարտիրոսյան և Դավիթ Գուլիկյան
Տեսագրող՝ Արթուր Մարտիրոսյան