
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) վերջերս բացվել է վրացական գրքի անկյուն՝ նպատակ ունենալով խթանել վրաց գրականության և մշակույթի տարածումն ու ճանաչողությունը Հայաստանում։ Նախագծի հեղինակը ԵՊՀ-ի ուսանողուհի, Ախալքալաքի շրջանի Կաջո գյուղից Արևիկ Բալասանյանն է, ով Jnews-ի հետ ցրույցում պատմեց, թե ինչու՞ և ինչպե՞ս է առաջացել այս մտահաղացումը:
«Գաղափարը դեռ շուտվանից եմ ունեցել։ Երբ գալիս էի Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու բոլորը ինձ ասում էին, որ գալով Հայաստան ես կկորցնեմ վրացերենի հանդեպ սերս, կապերս։ Ուստի ծանոթացա Հայաստանում վրաց համայնքի հետ, տեսնելով, թե ինչ մեծ ներուժ են ներդնում, որպեսզի կիակնօրյա դպորցի շրջանակներում սովորեցնեն վրաց լեզուն, մշակույթը։ Մտածեցի, որ ես նույնպես կարող եմ, թեկուզ փոքր քայլերով նպաստել հայ-վրացական կապերի ամրապնդման գործին»,- պատմեց Արևիկը:
Եվ հավելում, որ իր գաղափարի իրականացումը իրատեսական է դարձել այն ժամանակ, երբ արդեն ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն։
Արևիկ Բալասանյանը դիմել է «Գրագիտությունը տարածող ընկերության» ղեկավար, Բիբլիուսի ՍՊԸ-ի ստեղծագործական գծով տնօրեն Գիորգի Կեկելիձեին, ԵՊՀ-ի վրացագիտության կնետրոնի ղեկավար Էդուարդ Զոհրաբյանին։ Ստանալով նրանց համաձայնությունը անցել է գործի, որի արդյունքում 2024 թվականի նոյեմբերից Երևանի պետհամալսարանում գործում է Վրացակակն գրքի անկյուն։
Արևիկի կարծիքով, գրքի անկյունը նպաստում է վրաց լեզվի տարածմանը և, սա նաև կարևոր քայլ է հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում:
Jnews-ի հետ զրույցում «Բիբլիուսի» ՍՊԸ-ի ստեղծագործական գծով տնօրեն Գիորգի Կեկելիձեն ընդգծեց՝ երկու հարևան երկրների համագործակցության կարևորությունը, նշելով, որ սա ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ նախագիծ է:
«Սա մեր շարժման հիմնական ուղիներից ու աշխատանքից մեկն է՝ արտերկրում վրացական գրքի անկյուններ կազմակերպելը։ Ուրախ եմ, որ ԵՊՀ-ից մեծ ոգևորությամբ արձագանքեցին: Վրացական գրքի անկյունում մենք ներառել ենք տասնյակ հրապարակումներ՝ հիմնականում գեղարվեստական գրքեր, իհարկե՝ ապագայում ևս ակտիվորեն կթարմացնենք գրքերի ցանկը»,- նշեց Գիորգի Կեկելիձեն։
Հավելելով, որ վրաց գրականությունը՝ և՛ հինը, և՛ նորը, շատ կարևոր ժառանգություն է և աղբյուր, որն արտահայտում է երկրի ինքնությունը։
Վրացական գրքի անկյունը ստեղծվել է որպես հարթակ, որը հնարավորություն է տալիս ուսանողներին և հետաքրքրված անձանց ծանոթանալու վրացական դասական և ժամանակակից գրականությանը։ Այս նախաձեռնությունը նաև խթանում է վրացերեն սովորողների լեզվի ուսուցումը՝ տրամադրելով համապատասխան գրական նյութեր։
Ներկայացված գրքերն ընդգրկում են տարբեր ժանրեր: