Globalpetrolprices-ի թարմացված տվյալների համաձայն՝ աշխարհում բենզինի միջին գինը մեկ լիտրի համար կազմում է 1,23 դոլար, սակայն գների միջև զգալի տարբերություն կա տարբեր երկրներում միջին գնի նկատմամբ։
Օրինակ՝ զարգացած և բարձր եկամուտ ունեցող երկրներում վառելիքի գները շատ ավելի բարձր են, քան նավթ արդյունահանող և արտահանող համեմատաբար աղքատ երկրներում։ Բացի այդ, ըստ հաշվետվության, բենզինի գների տարբերությունը պայմանավորված է տարբեր երկրներում սուբսիդավորմամբ և հարկային տարբեր համակարգերով, ինչն արտահայտվում է մանրածախ գների վրա։
Ըստ տվյալների՝ 1 լիտր վառելիքի ամենաբարձր գինը Հոնկոնգում է՝ 3.36 դոլար, իսկ ամենացածրը՝ Իրանում՝ 0.029 դոլար։
5 երկիր, որտեղ վառելիքն ամենաթանկն է.
- Հոնկոնգ՝ 3,36 դոլար,
- Իսլանդիա՝ 2,23 դոլար,
- Մոնակո՝ 2,2 դոլար,
- Դանիա՝ 2,07 դոլար,
- Իսրայել՝ 2.04 դոլար:
5 երկիր, որտեղ վառելիքն ամենաէժանն է.
- Իրան՝ 0,029 դոլար,
- Լիբիա՝ 0,03 դոլար,
- Վենեսուելա՝ 0,035 դոլար,
- Անգոլա՝ 0,32 դոլար,
- Եգիպտոս՝ 0,33 դոլար:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ուսումնասիրության համաձայն՝ 1 լիտր վառելիքի արժեքը կազմում է 1,098 դոլար։ Հարևան երկրների ցուցանիշները հետևյալն են.
- Թուրքիա՝ 1,28 դոլար,
- Հայաստան՝ 1,33 դոլար,
- Ադրբեջան՝ 0,64 դոլար,
- Ռուսաստան՝ 0,56 դոլար: