Դեկտեմբերի 28-ին՝ բողոքի ցույցերի մեկնարկից մեկ ամիս անց, Վրաստանի քաղաքներում կանցկացվի «Միասնության շղթա»։ Քաղաքացիները կմիանան ողջ երկրի կենդանի շղթային տեղական ժամանակով ժամը 15:00-ին։ Այս մասին հայտնում է Interpressnews.ge-ն։

Թբիլիսիում կենդանի շղթան կանցնի՝ Վախուշտիի կամրջով; Թամար թագուհու կամրջով; Գալակտիոնի կամրջով; Սաարբրյուկենի կամրջով; Բարաթաշվիլիի կամրջով, Խաղաղության կամրջով; Մետեխիի կամրջով:

Մարդկային շղթան տեղի կունենա նաեւ Վրաստանի տարբեր քաղաքներում։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը օրակարգ չի ընդգրկվի մինչև 2028 թվականի վերջ։

Բողոքի մասնակիցների հիմնական պահանջները մնում են անփոփոխ՝ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակում և բողոքի ակցիաների ընթացքում բոլոր ձերբակալվածների ազատ արձակում։