նորություններ 27 Դեկտեմբերի, 2024 • Տարեվերջյան մշակութային միջոցառում Խանդոյում

Դեկտեմբերի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կայացավ մշակութային միջոցառում, որը կազմակերպել էր «Խաչկավանք» պարային խմբի հիմնադիր և պարուսույց Մանվել Սահարյանը։

Միջոցառմանը մասնակցում էին Խանդո, Վարևան և Կոկիո գյուղերի պարային համույթների սաները։

«Մենք աշխատում ենք 2017 թվականից։ Տարիքային խմբերից մասնակցում են 3-ից մինչև 18 տարեկան երեխաները։ Չունենք հովանավոր և պետական աջակցություն, բոլոր ծախսերը հոգում են ծնողները։ Ազգային տարազի հարցում ունենք որոշակի խնդիրներ, բայց ծնողների աջակցությամբ աստիճանաբար լրացնում ենք այդ բացը», — ասաց Մանվել Սահարյանը։

Երկրորդ մասնագիտությամբ լինելով ռեժիսոր վերջինս ձևավորել է նաև թատերական խումբ։

Xando3

«Խաչկավանք» պարային խմբի հիմնադիր, պարուսույց Մանվել Սահարյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ պայմանները գոհացուցիչ չեն, սակայն դա իրենց չի խանգարում։

«Լավագույն պայմաններում կարող են աշխատել բոլորը, վատ պայմաններում նման միջոցառում ացկացնելը ոչ բոլորին է հաջողվում։ Համույթի անվանումը պատահական չէ ընտրված։ Մեր նախնիները գաղթել են հենց Էրզրումի Խաչկավանք գյուղից», — նշեց պարուսույցը։

Xando2

Հանդիսատեսը հիացած էր միջոցառումից և իր շնորհակալությունն էր հայտնում պարուսույցին։

Խանդո գյուղի բնակիչ Միսակ Հակոբյանը ասաց․ «Պարն ու երգն արտացոլում է ազգի ըմբոստության ինքնատիպությունը, պահում ու տարածում է ազգի հոգևոր արժեքները»։

Xando1

Պարային անսամբլը հանդես եկավ վրացական և հայկական երգ ու պարով։ Դահլիճը լեփ-լեցուն էր, համերգին ներկա էին, երեխաների ծնողններ ու հարազատնները, համագյուղացինները, ինչպես նաև հարևան գյուղերից եկած արվեստասերները։

Xando4

Տարեվերջյան ամփոփիչ միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր ու մեդալներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝