
2025 թվականի հունվարից քաղաքապետարանի, սակրեբուլոյի, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների պայմանագրային աշխատողների աշխատավարձերը 10%-ով կբարձրանան։
Դեկտեմբերի 23-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին սակրեբուլոյի և քաղաքապետարանի աշխատակիցների, ինչպես նաև այդ կազմակերպությունների պայմանագրային աշխատողների աշխատավարձերի 10%-ով բարձրացումը: 10 տոկոսով բարձրանում է նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատավարձերը։
2025 թվականի բյուջեն հաստատվեց այս փոփոխություններով և կազմում է 29 360 000 լարի։
Սակրեբուլոյի աշխատակիցների աշխատավարձը, ըստ 2025 թվականի բյուջեի, կազմում է 1 512 200 լարի, քաղաքապետարանի աշխատողներինը՝ 4 507 150 լարի։ Հարկ է Նշել, որ քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատավարձերի ֆոնդը կազմում է Ախալքալաքի բյուջեի 20,5%-ը։
Նշենք, որ վերջին անգամ քաղծառայողների աշխատավարձերը բարձրացել են այս տարվա հունվարին։ Այդ ժամանակ աշխատավարձերը ևս բարձրացան 10 տոկոսով։