Numbeo-ի տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում ապրելու համար աշխարհի ամենաթանկ երկիրը եղել է Շվեյցարիան, իսկ ամենաէժանը՝ Պակիստանը։
Կյանքի արժեքի ինդեքսով Վրաստանը 121 երկրների մեջ զբաղեցրել է 81-րդ տեղը։ Հարևան երկրներում կյանքն ավելի թանկ է, քան Վրաստանում, որը շրջանցում է Հայաստանին (58-րդ տեղ) և Թուրքիային (70-րդ տեղ)։
Բացի այդ, ըստ Numbeo-ի, ապրելու համար ամենաէժան երկրներն են Ադրբեջանը (87-րդ տեղ) և Ռուսաստանը (89-րդ):
Աշխարհի 5 ամենաթանկ երկրներն են.
- Շվեյցարիա
- Բահամյան կղզիներ
- Իսլանդիա
- Սինգապուր
- Բարբադոս
Հետազոտությանը մասնակցած 121 երկրներից ապրելու համար ամենաէժան երկրներն են․
- Պակիստան
- Լիբանան
- Եգիպտոս
- Բանգլադեշ