նորություններ 19 Դեկտեմբերի, 2024 • Իրավիճակն Ախալքալաքի գյուղերի ճանապարհներին

Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմում ընդգրկված 64 գյուղերից, մի քանի վարչական միավորներում ճանապարհների մաքրման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։

Այս փուլում հատուկ տեխնիկա է աշխատում հետևյալ գյուղերում՝

Տուրցխ, Լոմատուրցխ, Մոդեգամ, Կաջո, Ալաթուման, Ղադոլար, Օլավերդ, Բուռնաշեթ, Ազավրեթ, Վարևան, Կոկիո, Բեժանո, Ալաստան։

«Անհրաժեշտությունից ելնելով՝ աշխատանքներն աստիճանաբար շարունակվում են նաեւ մյուս գյուղերում։ Զուգահեռ ռեժիմով ավտոճանապարհներին թափվում է տեխնիկական աղ: Էլեկտրաէներգիան բոլոր վարչական միավորներին մատակարարվում է անխափան։ Քաղաքապետի ներկայացուցիչները վարչական միավորներում մշտական կապի մեջ են և ինտենսիվ տեղեկատվություն են տրամադրում բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝