Նոյեմբեր ամսին ավարտվեց Վրաստանի 2024 թվականի ֆուտբոլի առաջնությունը։ Ախալքալաքի «Աբուլ»-ը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Անցկացրած 24 հանդիպումներից «Աբուլը» տարել է 11 հաղթանակ, կրել 10 պարտություն, իսկ 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Մրցաշրջանի ընթացքում «Աբուլ»-ն ընդհանուր հաշվարկով 55 գոլ է խփել։
Ախալքալաքի Սպորտ դպրոցի տնօրենի գնահատմամբ՝ «Աբուլ»-ի արդյունքներն այս մրցաշրջանում գոհացուցիչ են, քանի որ ընդհանուր 13 թիմերի շրջանում 7-րդ հորիզոնական զբաղեցնելը համարվում է միջին արդյունք, ինչը գոհացուցիչ է։
Խփած գոլերի քանակով թիմի ամենաարդյունավետ խաղացողը «Աբուլ»-ի մարզիչ Ռաֆայել Դարբինյանն է, նա 19-ը գոլի հեղինակ է դարձել։