նորություններ 18 Դեկտեմբերի, 2024 • Չեխիան միջոցներ է հատկացրել Վրաստանի ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին աջակցելու համար

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը X սոցհարթակում անդրադարձել է Վրաստանում տիրող իրավիճակին: Համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդի դեմոկրատական ​​նկրտումներին` նախարարությունը հայտարարել է, որ 230 հազար եվրո օգնություն կտրամադրի անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը աջակցելու նպատակով։

«Չեխիան դատապարտում է Վրաստանում խաղաղ ցուցարարների դեմ վերջին բռնությունները և համերաշխություն է հայտնում վրաց ժողովրդի դեմոկրատական ​​նկրտումներին: Այսօր մեր պարտքն ենք համարում` շտապ 230 հազար եվրո հատկացնել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին», — ասված է Չեխիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝