նորություններ 17 Դեկտեմբերի, 2024 • Արգելքներ և սահմանափակումներ Վրաստանի ճանապարհներին

Ձյան տեսքով առատ տեղումների և եղանակային բարդ պայմանների պատճառով Վրաստանի որոշ ավտոճանապարհներին գործում է երթևեկության հատուկ ռեժիմ, — հայտնում է ավտոճանապարհային դեպարտամենտը։

Կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելվում է հետևյալ վայրերում.

  • Գոմի — Սաչխերե — Չիաթուրա — Զեստաֆոնի,
  • Կոդա — Փարծխիսի — Մանգլիսի — Ծալկա — Նինոծմինդա – կմ110-146 հատված, Փարվանայի լեռնանց,
  • ինչպես նաև այլ հատվածներում։

Տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես արգելվում է հետևյալ տարածքներում.

  • Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա – կմ94-110 հատված, Փարվանայի լեռնանցք

Թույլատրվում է երթևեկել միայն բարձր տրանսպորտային միջոցներով․

  • Բաթումի-Ախալցիխե – կմ86-106 հատված (Գոդերձի առողջարան)

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝