2024 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կենսապահովման նվազագույնը աճել է ընդամենը 10,1 լարիով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5,9 լարիով։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած ամիս աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույնը կազմել է 256,5 լարի։ Եթե 2023 թվականի նոյեմբերին այս ցուցանիշը կազմում էր 252,3 լարի, ապա 2024 թվականի հոկտեմբերին՝ 256,5 լարի։

Ինչ վերաբերում է միջին վիճակագրական սպառողի կենսապահովման նվազագույնին, ապա անցած տարվա նոյեմբերին այն սահմանվել է 223,4 լարի։ Եթե 2024 թվականի նոյեմբերին այն կազմել է 232,4 լարի, ապա հոկտեմբերին՝ 227,2 լարի։

Կենսապահովման նվազագույնի չափը որոշվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների որոշակի ստանդարտ զամբյուղ է, որը պարունակում է սննդամթերքի ֆիզիոլոգիապես անհրաժեշտ քանակությունը, դրանց բաղկացուցիչ տարրերը (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր) և նվազագույն քանակությամբ կալորիաներ մարդու նորմալ կենսունակության և աշխատունակության համար: