Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությամբ` միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի կմ 77 հատվածում (գ․Արախվեթի) իրականացվում են հենապատի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում մինչև ս․թ․ դեկտեմբերի 18-ը ներառյալ, նշված հատվածով ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով՝ երթևեկելի մեկ գոտու կրառմամբ (կոնտակտային անձ՝ Կոբա Գելաձե, 599 68 22 22):

Ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։

Երթևեկությունը կիրականացնի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։

Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: