Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 9-ը հայտարարել է 19 545 856,95 լարիի 115 մրցույթ։ Այդ մրցույթների մոտ 27%-ը չի կայացել կամ կասեցվել է։

2024 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը մրցույթներ է անցկացրել շինմոնտաժային աշխատանքների գնման, «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքների, ճանապարհների վերականգնման, հեռահաղորդակցության ծառայությունների և այլ կարիքների համար։ Մունիցիպալիտետի բոլոր գնումներն իրականացվում են պետական գնումների կայքի միջոցով procurement.gov.ge

115 մրցույթից 31-ը չեն իրականացվել.

  • Գնումների կայքում 2 մրցույթ նշված է որպես որակազրկված, այսինքն՝ ընկերությունները շահել են, սակայն փաստաթղթերը տրամադրելու ընթացքում որակազրկվել են:
  • 5 գնում դադարեցվել է դրանք կայանալուց հետո:
  • 21 մրցույթ գնումների կայքում նշված է որպես չկայացած:
  •  3 մրցույթ կայացել է, սակայն ավարտվել է բացասական արդյունքներով

Հիմնականում չեն կայացել շինարարական աշխատանքների գնման մրցույթները՝ մասնակիցների բացակայության պատճառով։ Թե ինչու ընկերությունները կամ մատակարարները չեն մասնակցում սակարկություններին, հստակ պատճառներն անհայտ են, սակայն ոմանք դա պայմանավորում են աշխատանքի ծավալի և առաջարկվող գումարների անհամապատասխանության հետ:

Վերոնշյալ բոլոր մրցույթները կրկին հայտարարվել և կայացել են, բացառությամբ մեկի: Ազատության փողոցում եռահարկ շենքի ճակատային հատվածի վերականգնման մրցույթը հայտարարվել է 4 անգամ, սակայն այն այդպես էլ չի կայացել։ Բոլոր չորս անգամներում նախնական սակարկման գումարը կազմել է 248 897 լարի։

Կոթելիա գյուղի հուշահամալիրի վերականգնման մրցույթը կայացել է երկրորդ հայտարարումից հետո՝ 21835 լարիի չափով։ Ախալքալաքի Չարենցի փողոցի թիվ 3 մանկապարտեզի հարակից հրապարակի վերանորոգման գնումը տեղի է ունեցել երկրորդ անգամից՝ 262 120 լարիի չափով։ ՕԳԾ-ով շինարարական աշխատանքների որոշ մրցույթներ հայտարարվել են մի քանի անգամ և կայացել են տեղական բյուջեից միջոցների ավելացումից հետո։ Օրինակ՝ Աբուլ գյուղի խմելու ջրի ջրամատակարարման բարելավման, Ափնիա-Գոգաշեն ջրավազանի կառուցման, Սամսար գյուղի համար մեկ գնում հայտարարվել է 51550 լարիի չափով։ Մրցույթը տեղի է ունեցել երրորդ անգամից հետո, երբ աշխատանքները հայտարարվել են առանձին (երկու աշխատանք միասին, մեկն՝ առանձին), և այդ աշխատանքների համար միջոցներ են ավելացվել տեղական բյուջեից։

2024 թվականին, մունիցիպալիտետի կողմից, հայտարարված ամենամեծ գումարով մրցույթները քաղաքի և գյուղերի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն են։ Այս մրցույթները հիմնականում շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Նշենք, որ մրցույթներին, որտեղ շահել է այս ընկերությունը, այլ մասնակիցներ չեն եղել։

Դրանք են՝

Քաղաքային ճանապարհների և բազմահարկ շենքերի բակերի վերանորոգում՝ 1 132 733 լարի;

Կարտիկամ-Աբուլ ճանապարհի վերականգնում՝ 1,217,750 լարի;

Խանդո գյուղի շրջանցիկ ճանապարհի վերականգնում՝ 2 292 235 լարի;

Մերենիա գյուղի ճանապարհի վերանորոգում՝ 1.786.562:

Թիվ 15 զինվորական ավանում 1 138 507 լարիով պուրակի կառուցման մրցույթը շահել է «Ճանապարհաշինական ընկերություն №2»-ը։

Պետական գնումների էլեկտրոնային համակարգը Վրաստանում ներդրվել է 2010 թվականին։