Jnews-ը զրուցել է Ռոնդելի հիմնադրամի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլիի հետ այն մասին, թե ինչ է կատարվում Վրաստանում, ինչպես սկսվեց ամեն ինչ, նաև բողոքի ցույցերի պահանջների և շատ ավելիի մասին։

– Չնայած ջրցան մեքենաներով, գազային պարկուճներով զույցերի ցրելուն, բանտում հայտնվելու սպառնալիքին, ֆիզիկական բռնություններին, ցրտին, այնուամենայնիվ, շատերն արդեն 13-րդ օրն է բողոքի ակցիաների են գնում, ինչն է դարձել նմանօրինակ անսասան բողոքի պատճառ:

– Վրաստանում բնակչության մի ստվար զանգված չճանաչեց հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդարությունն ու լեգիտիմությունը։ Եղան բողոքի ակցիաներ, մարդիկ պահանջում էին հետաքննություն անցկացնել, բայց իշխանությունը ոչ մի զիջման չգնաց։ Նրանք թաքցրել են գրեթե բոլոր հնարավոր ապացույցները, հնարավորություն չեն տվել բացահայտ քննել գործը և տեսնել, թե արդյոք կեղծ գրանցված եղել են ինչ-որ անձինք։ Դատարանները բոլորովին անարդար որոշումներ են կայացրել, դրանք չեն ճանաչել ընտրությունների գաղտնիության հետ կապված խնդրի առկայությունը, թեև բոլորին հայտնի է, որ ընտրատեղամասերի գրեթե 90%-ում, որտեղ գտնվում էին այդ մեքենաները (էլեկտրոնային քվեատուփերը), քվեաթերթիկները թափանցում էին, և հեշտ էր որոշել, թե ում օգտին է քվեարկել մարդը, կամ, առնվազն, «Վրացական երազանքի» օգտի՞ն է քվեարկել։ Հեռուստատեսությամբ բազում սյուժետներ են եղել, այդ թվում՝ ձեր շրջանից, որոնք ակնհայտ են դարձրել, որ շատ գյուղերում, որտեղ քիչ թվով մարդիկ են ապրում, չգիտես ինչու, այնդտեղ շատ մեծ թվով ընտրողներ են ակտիվություն ցույց տվել։

Հեռուստատեսությամբ նաև ցույց էին տվել մի մարդու, ով խոստովանել էր, որ իրեն և իր ընկերներին հատուկ տարել են գյուղեր, շրջել են մոտ 30 գյուղերով, որտեղ ամեն անգամ այլ անձի փոխարեն ձայն են տվել: Եվ այսպիսով, միայն իրենց շրջանում կար առնվազն 100 նման մեքենա։ Նա Գորիի՝ Շիդա Քարթլի շրջանի, Գորիի մոտակա գյուղի բնակիչ էր։

Բացի այդ, մենք գիտենք, որ Վրաստանի նախագահը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խորհրդարանի լեգիտիմությունը դիտարկելու խնդրանքով՝ բոլոր քաղաքական կուսակցությունների բոյկոտի դեպքում, որոնք պետք է մտնեին խորհրդարան։ Ու թեև Սահմանադրական դատարանը այդ ժամանակ դեռ գործը չէր ընդունել վարույթ, բայց գրանցել էր այն, խորհրդարանը, այնուամենայնիվ, հավաքվել էր առանց նախագահի կոչի։ Թեև նախագահը, ըստ Սահմանադրության, պետք է հավաքի նոր խորհրդարան, որը կճանաչի իր լիազորությունները:

Նշանակվել է Կառավարություն, որի լեգիտիմությունը նույնպես չի ճանաչվում բնակչության մեծ մասի կողմից այն խախտումների պատճառով, որոնց մասին ես խոսեցի։ Բայց ամեն ինչ կուտակվեց, և վերջին կաթիլը նոյեմբերի 28-ի հայտարարությունն էր, երբ պարոն Կոբախիձեն դուրս եկավ և ասաց, որ մինչև 2028 թվականը Եվրամիության հետ բանակցություններ չեն սկսելու, եթե նույնիսկ Եվրամիությունն առաջարկի։ Առաջին հերթին՝ մենք չգիտենք՝ այս կառավարությանը կառաջարկի՞, բայց, այնուամենայնիվ, իրենք նախապես ասել են, որ մենք չենք պատրաստվում ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսել։ Իսկ հետո սկսեց ինչ-որ առակներ պատմել, թե իբր իրենք այդ ամենը կանեն առանց Եվրամիության օգնության։ Եվ 28 թվականին հանկարծ կսկսեն բանակցությունները, կարծես թե իրենցից էր կախված բանակցությունների բացումը։ Եվ հետո ընդամենը 2 տարի անց նրանք կավարտեն բանակցությունները և կմտնեն Եվրամիություն, գուցե նույնիսկ Մոլդովայից և Ուկրաինայից ավելի շուտ։ Սա այնպիսի ծաղր է, այնպիսի ցինիզմ, որը, կարծում եմ, ոչ ոք չի լսել։ Որովհետև բնակչության մեծամասնությունը, որը հիանալի հասկանում է, թե ինչ է կատարվում, այն է, որ սա գործնականում մերժում է Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը: Եվ նրանք վրդովվեցին: Այստեղից սկսվեցին բողոքի ցույցերը։

Թբիլիսիում, ինչպես նաև այլ մեծ քաղաքներում, երբեմն էլ փոքր քաղաքներում ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում, ոմանք գործադուլ են անում, կոնկրետ ի՞նչ են պահանջում ցուցարարները:

– Այս ֆոնին հարկ է նշել իշխանության կողմից դրսևորած շատ սարսափելի դաժանությունը։ Ամեն օր նրանք ցրվում են հսկայական ուժի, ծանր զինված ոստիկանների օգնությամբ։ Եվ ոչ միայն դա, նրանք օգտագործում են հատուկ ջոկատայիններին, որոնք ջարդում են մարդկանց ոսկորները և առանց պատճառի հարվածում։ Մարդկանց բռնում են, բանտ նստեցնում, նրանցից խլում են իրենց իրերը, բջջային հեռախոսները, խաչերը, մատանիները կամ այլ ոսկյա զարդեր։ Սա իսկական թալան է, այսպես կոչված, իրավապահ մարմինների կողմից, որոնց կանաչ լույս է տրվել, իհարկե, իշխանության կողմից։ Այս ֆոնին բողոքի ակցիաները չեն նվազում, օրեցօր ավելանում են: Եվ մարդիկ պահանջներ են առաջադրում անվերապահորեն նոր ընտրություններ նշանակել և դրանք անցկացնել չեզոք, անկախ վարչակազմի առկայության դեպքում։ «Վրացական երազանքը» գործնականում վերահսկում էր ամեն ինչ, փաստացի կազմակերպում այդ ամբողջ կեղծիքը։ Իհարկե, պահանջներից մեկը բոլոր բանտարկյալներին ազատ արձակելն է։ Որովհետև մոտ 300 մարդ բերման է ենթարկվել, առանց որևէ պատճառի, կարելի է ասել, 99 տոկոս դեպքերում։

Փաստացիորեն, հենց ոստիկանությունն է կատարել հանցագործությունները, բերման ենթարկվածների նկատմամբ։ Նրանց բռնում են նույնիսկ շատ հեռու մի տեղում, օրինակ՝ իրենց տների մոտ։ Մարդկանց ազատազրկում են զուտ այն պատճառով, որ, օրինակ, նրա պայուսակում հակագազ է եղել։ Իսկ հիմա առանց հակագազի ոչ ոք չի գնա բողոքի ակցիայի։ Որովհետև, փոքրիկ մի բան՝ անմիջապես արցունքաբեր գազ են կիրառում, որը ոչ միայն արցունքների հոսք է առաջացնում, այլև խանգարում է շնչառությանը։ Եվ մարդը կարող է կորցնել գիտակցությունը, շատերը կորցնում են գիտակցությունը: Գիտակցությունը կորցնելուց հետո ոստիկանները հասնում են նրանց ու ոտքերով հարվածում, հետո նստեցնում են մեքենաները, 20-30 րոպե ծեծում են մեքենաների մեջ։ Եվ արյունոտված ու ծեծված մարդկանց բերում են դատարան, այնտեղ «արժանացնում» են առնվազն 2000 լարի տուգանքի, հաճախ էլ՝ ազատազրկման։

Ինչպես են սրան արձագանքում համաշխարհային հանրությունը և ԵՄ-ն:

-Ընդհանրապես բոլորն արձագանքում են։ Եվրախորհրդարանն ու վեհաժողովը նույնիսկ բանաձև են ընդունել: Դե, բանաձևն ընդունվել է դեռ մինչև 28-ը։ Բայց Եվրախորհրդարանի պատգամավորներն անընդհատ բողոքում են։ Եվ այս ֆոնին դեռ նախապատրաստվում են պատժամիջոցները։ Ուկրաինան, օրինակ, պատժամիջոցներ սահմանեց 10-ի, այդ թվում՝ Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի նկատմամբ, այս պատժամիջոցների արդյունքում Կիևում նա կորցրեց երկու տուն՝ ընդհանուր մոտ 1 մլն դոլար արժողությամբ։ Այսինքն՝ նրանք ձերբակալվել են։ Դե, մյուսների մասին, ես չգիտեմ, թե արդյոք նրանք անշարժ գույք ունեն Ուկրաինայում, բայց, ամեն դեպքում, նրանք երբեք չեն կարողանա մտնել Ուկրաինա։ Չնայած նրանք, հավանաբար, հիմա ցանկություն էլ չունեն, բայց մի օր դա կարող է տեղի ունենալ: Ուկրաինան դեռ միայն սկիզբն է: Մերձբալթյան երկրները հայտարարել են, որ թույլ չեն տա շատ վրացական անվտանգության ուժերին և պետական պաշտոնյաներին իրենց տարածք մտնել։ Բայց, բացի սրանից, Եվրամիությունը ներկայումս որոշումներ է պատրաստում որոշակի պատժամիջոցների վերաբերյալ, և մենք դեռ չգիտենք, թե ինչպիսին են լինելու պատժամիջոցները կամ ինչի շուրջ են պայմանավորվելու։ Եվ ԱՄՆ-ն է նոր պատժամիջոցներ պատրաստում։

Արդյո՞ք այդ պատժամիջոցները կազդեն բնակչության վրա, թե՞ դա վերաբերում է կոնկրետ իշխանություններին:

-Դրանք կարող են ազդել նաև բնակչության վրա։ Եթե, օրինակ, կասեցնեն Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը, որը չի բավարարում այն պայմանները, որոնցով մեզ տրամադրվել է առանց վիզայի ռեժիմը։ Մարդու իրավունքների զանգվածային խախտումները պայմաններից մեկն են: Դե, ոչ թե ամբողջությամբ չեղարկել, այլ կասեցնել: Սկզբում կասեցնել 9 ամսով, այնուհետև հնարավոր է շարունակեն: Կարելի է կիրառել այնպիսի միջոցներ, որոնք անմիջականորեն զգայուն չեն լինի բնակչության համար և ավելի կետային հարվածներ հասցնեն։ Օրինակ, նրանք մշակում են վիզային ռեժիմ մտցնելու միայն պետական ծառայողների և քաղաքական գործիչների և նմանների համար, ովքեր ունեն այս կապույտ անձնագրերը, դիվանագիտական և ծառայողական անձնագրերը։ Դարձյալ, նրանք վիզան կվերցնեն, մինչև Եվրամիություն մտնելը, բնականաբար վիզան տրամադրելու հարցում նրանց կմերժեն: Բնակչության մնացած մասը կարող է ապահով կերպով հատել Եվրամիության սահմանը։

«Վրացական երազանքի» հռետորաբանությունն ասում է, որ «ազգային շարժման կոլեկտիվ կուսակցությունը» և 3-4 խոշոր ընդդիմադիր հասարակական կազմակերպություններ գալիս են բողոքի ցույցերի, դա ճի՞շտ է:

-Ավանգարդում ավելի շատ են երիտասարդական և քաղաքացիական խմբերը, որոնք չեն համարվում քաղաքական գործիչներ։ Ոչ կողմնակիցներ, կամ գուցե նույնիսկ կողմնակիցներ, բայց նրանք, ամեն դեպքում, իրենց ոչ մի կերպ չեն նույնացնում քաղաքական կուսակցությունների հետ։ Նրանք պայքարում են քաղաքացիական իրավունքների և քաղաքացիական ազատությունների համար: Եվ սա, կարելի է ասել, Վրաստանում ընդհանուր քաղաքացիական շարժում է, որը չի սահմանափակվում որևէ կուսակցական շահերով կամ քաղաքական կուսակցությունների աջակցությամբ։ Ընդհակառակը, հիմա այս շարժումը շատ ավելի հզոր է, նրա ձայնը շատ ավելի հզոր է լսվում։ Եվ նրանք իսկապես մասնակցում են այս դիմադրությանը, գնում են բանտեր, ծեծի են ենթարկվում, դեռ հաջորդ օրը վերադառնում են Ռուսթավելի և այլ վայրեր՝ բողոքելու, պահանջելու ազատ արձակել բանտարկյալներին և տուգանքներից ազատել նրանց, ովքեր տուգանվել են բացարձակ առանց օրենքի։ Եվ պահանջել, իհարկե, այս ամենի արդյունքում խոշոր ընտրություններ, իսկ հետո բարեփոխումներ՝ Վրաստանն իրական ժողովրդավարական երկրի վերածելու համար։

Իշխանությունները բռնության մեջ մեղադրում են ընդդիմությանը, որքանո՞վ է դա արդարացված

-Սա բացարձակ հիմարություն է, ոչ միայն սուտ: Բանն այն է, որ երբ «տիտուշկաները» հարձակվել են մարդկանց վրա և ծեծի ենթարկել նրանց, ոստիկանները մոտակայքում են եղել։ Երբ նրանք 50 հոգանոց խմբավորումներով էին քայլում, լրագրողները զանգահարում ու ոստիկաններին ասում էին, որ այս տիտուշկաները դիմակներով շրջում են, և նրանք բռնում են ցուցարարներին ու ծեծում, խնդրում եմ արձագանքեք։ Ոստիկանությունը սրան ընդհանրապես չարձագանքեց։ Նրանք նույնիսկ վախենում էին հարձակվելուց։ Նախ՝ ինչի՞ց վախենալու բան կա։ Նրանք զենք ունեն, իրավունք ունեն օգտագործել այն, եթե ինչ-որ մեկը հարձակվի նրանց վրա։ Իսկ մնացած դեպքերում քաջություն են ցուցաբերում, կամ այսպես են ասում, երբ բռնում են ավազակների, զինված մարդկանց և նմանների։ Բայց այս դեպքում նրանք տիտուշկաներն էին, մահակներով զինված, և ոչ ոք նրանց չկանգնեցրեց, ոչ ոք նույնիսկ գործ չբացեց։ Կան անուններ, որոնք բացահայտվել են: Մարդիկ իրենք՝ լրագրողները, քաղաքացիական անձինք, նրանցից մի քանիսին ճանաչել են հագուստով, առանձնահատուկ հատկանիշներով։ Ես հստակ գիտեմ, թե ովքեր են, նրանց ազգանունները և, սկզբունքորեն, ոչ ոք չի բռնվել, ոչինչ չի բացահայտվել։ (…) Իհարկե, սա իշխանության գործն է, ուզում են մարդկանց վախեցնել, որ ավելի քիչ մարդ գնա հանրահավաքների, հետո հայտարարի, թե հանրահավաքներում հանցագործություններ են լինում և նման բաներ, իբր այնտեղ մարդկանց ծեծում են կամ սպանում։ Եվ ավելի մեծ ուժ կիրառելու համար ամեն ինչ իրենց վրա գցեն։