Նոյեմբերի վերջին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ որոշում է կայացվել մինչև 2028 թվականի վերջը դադարեցնել եվրաինտեգրման գործընթացը, ինչպես նաև հրաժարում ԵՄ կողմից հատկացված ցանկացած բյուջետային դրամաշնորհից։ Ինչ հետեւանքների դա կարող է հանգեցնել ազգային փոքրամասնություններին՝ Վրաստանի հայերին ինտեգրման գործընթացի տեսանկյունից, Jnews-ն այս մասին զրուցեց «Մեսխ-դեմոկրատների միության» նախագահ Գիորգի Անդղուլաձեի հետ։

Ինչ հետեւանքներ կարող է ունենալ Վրաստանի եվրաինտեգրումը կասեցնելու կառավարության որոշումը:

Եվրոպական ինտեգրումը ենթադրում է մեր օրենսդրության համաժամացում եվրոպական օրենսդրության հետ և ֆինանսական աջակցություն ստանալը Եվրոպային ինտեգրվել ձգտող երկրի համար: Եվրոպայում էթնիկ փոքրամասնությունների իրավունքները լավ պաշտպանված են, ուստի մեր օրենսդրական փոփոխությունները պետք է ճշգրտվեն։ Սա հատկապես կարևոր է Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների համար։ Բացի այդ, եվրաինտեգրման հանձնաժողովները կգնահատեն ոչ միայն օրենսդրական փոփոխությունները, այլև դրանց փաստացի կիրառումը։ Գոյություն ունեն և վատ, և լավ օրենքներ։ Լավերի վրա կենտրոնանալով, հարկ է նշել, որ դրանցից շատերը մնում են միայն թղթի վրա։ Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացը խրախուսում է պաշտոնյաներին, աջակցել էթնիկ փոքրամասնություններին իրենց մշակույթի, ավանդույթների և լեզվի պահպանման գործում: Այդ նպատակով պետությունից սկսեցին հատկացնել միջոցներ, որոնք փաստացիորեն եկել էին Եվրոպայից։ Եվրոպացիները գումար են տրամադրել պետությանը, և այն օգտագործել է հատուկ էթնիկ փոքրամասնություններին աջակցելու համար՝ պահպանելու իրենց լեզուն, մշակույթը և ավանդույթները: Սա կվերանա, եթե երկիրը որոշում է կասեցնել եվրաինտեգրումը։

էթնիկ փոքրամասնություններին աջակցելու ինչ ծրագրեր են մշակվել եւ դրանցից որը կարող է կասեցվել։

Ինձ համար դժվար է ասել, թե որ ծրագրերն են վտանգի տակ հայտնվել, քանի որ եթե նայեք մի քանի վերջին ուսումնասիրություններին, ապա այն, ինչ պետությունն արել է էթնիկ փոքրամասնությունների համար, այնքան էլ գոհացուցիչ չէ: Ես կարող եմ պատմել այն մասին, թե ինչպես են եվրոպական կառույցները նպաստել էթնիկ փոքրամասնություններին վրացական պետությունում ինտեգրմանը։ 2000-ականների սկզբին ԵԱՀԿ-ն՝ եվրոպական նշանակալից կազմակերպությունը, սկսեց աշխատել Ջավախքի էթնիկ փոքրամասնությունների խնդիրների շուրջ: Արդյունքում մշակվեցին տարբեր ծրագրեր, որոնք 5-7 տարի հետո դարձան պետական ծրագրեր։

Ինչ կոնկրետ ծրագրեր կարող եք թվարկել

Պետությունն այսօր հպարտությամբ ներկայացնում է ԵԱՀԿ շրջանակներում հայտնված «Ժվանիա» ծրագիրը, ինչպես նաև Ջավախքում մեկնարկած «1+4» ծրագիրը։ Ախալքալաքի համալսարանում գործում էր վրացական բուհեր ուսանողների նախապատրաստման ծրագիր։ Այս նախաձեռնությունները ներառում են երկլեզու կրթություն և իրավական աջակցություն, որը հասանելի է ոչ միայն այստեղ, այլև ամբողջ երկրում: Այս ամենը ԵԱՀԿ-ի ծրագրերն են։

Բազմաթիվ կազմակերպություններ են աշխատել էթնիկ փոքրամասնությունների խնդիրների վրա, ստեղծելով տարբեր ծրագրեր դրանց արդյունավետությունը բարելավելու համար: Այս նախաձեռնությունները կազմակերպվել են պետության աջակցությամբ, ներառյալ տարբեր կառույցների կողմից, ինչպիսիք են Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության նախարարի գրասենյակը, Կրթության և Էկոնոմիկայի նախարարությունները: Որոշ ծրագրեր ֆինանսավորվել են Եվրամիության և ԱՄՆ հիմնադրամների կողմից: Այս առումով Եվրամիությանն ինտեգրման ավարտը խնդիրներ է ստեղծում ԱՄՆ-ի հետ գործընկերության մեջ, ինչը բացասաբար կանդրադառնա երկրի բոլոր ծրագրերի և ֆինանսավորման վրա, այդ թվում՝ Ջավախքում։ Այս ազդեցությունը կզգացվի ոչ միայն Ախալքալաքում և ազգային փոքրամասնությունների շրջանում, այլ նաև, առհասարակ՝ Վրաստանի քաղաքացիների մոտ։

Օրինակ՝ Ախալքալաք-Ծալկա ճանապարհը կառուցվել է ամերիկյան «Միլլենիում» ծրագրի շրջանակներում։ Այն ստեղծվել է ոչ միայն էթնիկ փոքրամասնությունների, այլ նաև ենթակառուցվածքների բարելավման նպատակով և օգտագործվում է նաև Ջավախքցիների կողմից։ Նման ծրագրերի կասեցումը լուրջ ազդեցություն կունենա ողջ երկրի, այդ թվում՝ Ջավախքի և ազգային փոքրամասնությունների վրա։ Կդադարեցվեն նաև ազգային փոքրամասնությունների համար մշակված նպատակային ծրագրերը։