
Ներքին Գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ոստիկանների վրա հարձակում գործելու մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի՝ 2006 թվականին ծնված Ս. Ջ.-ին։ Ընդհանուր առմամբ, Քրեական օրենսգրքի հիման վրա բերման է ենթարկվել 15 ցուցարար։
Գերատեսչության հաղորդմամբ, հանցագործությունը պատժվում է մինչև յոթ տարվա ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ով զինված է եղել դանակով, այս տարվա նոյեմբերի 30-ին Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքի ժամանակ հարձակվել է ՆԳ նախարարության աշխատակցի վրա՝ նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակով։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները Ս.Ջ.-ին ձերբակալել են Թբիլիսիում։
Գործը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 353 հոդվածի առաջին մասով։
Ներքին գործերի նախարարությունում ընթացող գործողությունների շրջանակում հետաքննվում են բռնի խմբերի կողմից կատարված բոլոր հանցավոր արարքները Քրեական օրենսգրքի 187-րդ և 353-րդ հոդվածներով, որոնց շրջանակներում այս պահին ձերբակալվել է յոթ անձ։ Նաև յոթ անձ ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 225 և 239 պրիմա հոդվածներով, ինչը նշանակում է խմբակային բռնություն կազմակերպելը, ղեկավարելը կամ մասնակցելը և հրապարակայնորեն բռնի գործողությունների կոչ անելը։ Իսկ պայթյուն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալված է մեկ։