Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ գյուղում մանկապարտեզի կառուցման համար տեղական բյուջեից հատկացվել է 785 178 լարի։ Շենքը կա, կառուցողը պետք է վերակառուցի այն որպես մանկապարտեզ։ Աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է։ Աշխատանքները կսկսվեն 2025 թվականի ապրիլի 15-ից։

Մրցույթը հայտարարվել է 2024 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ առաջարկությունների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է։ Աշխատանքների ավարտի ժամկետը պայմանագրի կնքման օրվանից 200 օր է։ Մանկապարտեզի շենքը ձեռք է բերվել գյուղի բարերարների կողմից և փոխանցվել է մունիցիպալիտետին մանկապարտեզ բացելու համար։

Աշխատանքների տեխնիկական հսկողությունը կիրականացվի «Քրիզոլիտ+» ՍՊԸ-ի և տեղական իշխանությունների կողմից։

Նշենք, որ 2024 թվականին Կորխ գյուղից 14 երեխա հաճախել է Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ։ Ակնկալվում է, որ Կորխ գյուղի մանկապարտեզ կհաճախեն նաև հարևան Թոթխամ և Մաջադիա գյուղերի երեխաները։